FAQ
Հաճախակի տրվող հարցեր
Տեսականորեն՝ այո, սակայն իրականում նման դեպքերը հազվադեպ են։ Եթե դուք ճիշտ եք կարգավորում ցանցն ու սարքերը, ռիսկը գրեթե զրոյանում է։ Օգտագործեք առանձին ցանց «խելացի» սարքերի համար և Firewall պաշտպանություն։
Loxone-ը ավստրիական խելացի ավտոմատացման համակարգ է, որը նախատեսված է բնակարանների, գրասենյակների և շինությունների ամբողջական վերահսկման համար։ Այն թույլ է տալիս ինտեգրել՝ լուսավորություն, ջեռուցում, օդափոխություն, անվտանգություն, աուդիոհամակարգեր և շատ ավելին՝ մեկ միասնական կառավարման կենտրոնից։
Այո՛։ Ջեռուցման, լուսավորության և օդափոխության ավտոմատացումը կարող է մինչև 10–20% իջեցնել ձեր հաշիվները։ Հատկապես արդյունավետ են խելացի ջերմաստատները և շարժման սենսորները։
Loxone-ը համատեղելի է իր սեփական ավտոմատացման սարքերի հետ, ինչպես նաև KNX, DALI, Modbus, Tree, Air (wireless) սարքավորումների։ Կարող է ինտեգրվել նաև շատ երրորդ կողմի սարքավորումների հետ՝ դարպասներ, միջավայրը կարգավորող համակարգեր, ձայնային օգնականներ։
Այո՛։ Loxone-ը նախատեսված է աշխատելու նաև առանց ինտերնետի։ Համակարգի հիմնական ֆունկցիոնալը և սցենարները պահվում են տեղային Miniserver-ում։ Ինտերնետը անհրաժեշտ է միայն հեռակառավարման, թարմացումների և մոբայլ հավելվածի արտաքին հասանելիության համար։
Loxone-ը պրոֆեսիոնալ կարգի ավտոմատացման հարթակ է՝ ոչ միայն «սարքեր միացնել»-ի, այլ ամբողջ համակարգը՝ կենտրոնացված, արագ, առանց բաժինների և հավելվածների խառնաշփոթի։ Այն կարող է կառավարել միաժամանակ տասնյակ գործառույթներ՝ առանց արտաքին ծառայությունների կարիքի։
Խելացի տունը պարզապես Wi-Fi-ով միացված լամպերը չէ։
Սա լիարժեք ավտոմատացված համակարգ է, որը միավորում է լույսը, ջեռուցումը, անվտանգությունը և նույնիսկ վարագույրները՝ առանց ձեր միջամտության։.
Ի տարբերություն Hub-ով կազմված կիսապրոդուկտ լուծումների՝ Loxone-ը պրոֆեսիոնալ մակարդակի հարթակ է, որը մտածում է ձեզնից առաջ և ապրում ձեր ռիթմով։ Արդյունքը՝ անվտանգ, հարմար և իսկապես խելացի միջավայր՝ ձեր տան, ոչ թե պարզապես տեխնիկայի համար։
- Նախագծում
- Ծրագրավորում