Smart Home
Խելացի Տան Նախագծում
Մեր յուրաքանչյուր նախագիծ սկսվում է մանրակրկիտ տեխնիկական վերլուծությամբ։Կազմվում է համապատասխան տեխնիկական պլան։
Մեր յուրաքանչյուր նախագիծ սկսվում է մանրակրկիտ տեխնիկական վերլուծությամբ։Կազմվում է համապատասխան տեխնիկական պլան։
տեխնիկական պլան որտեղ նշվում է՝
Սարքավորումների քանակը և տեսակները, սցենարները (օր.՝ «գիշեր/ցերեկ ռեժիմ», «տուն եմ գալիս»), սենյակ առ սենյակ բաշխումը։ Օգտագործվող մալուխների տեսակները, սարքավորումների տեղակայման ճշգրիտ կետերը։
Արդյունքում դուք ստանում եք հստակ ծրագիր, որը դառնում է բազա ամբողջ նախագծի համար։
Ինտեգրում ենք բոլոր ենթահամակարգերը՝ լուսավորություն և խավարեցում (dim), ջեռուցում, օդափոխություն և խոնավություն, վարագույրների և շերտավարագույրների կառավարում, ձայնային համակարգեր, սենսորներ՝ շարժման, ջրի, ծխի, բացման և այլն։
Համակարգը սովորում է ձեր վարքագիծը և ավտոմատ արձագանքում է՝ առանց ձեր միջամտության։
Ի տարբերություն շատ համակարգերի՝ Loxone-ը կախված չի ամպային սերվերներից։ Բոլոր ֆունկցիաները պահվում են սեփական Miniserver-ում, ինչը նշանակում է՝ Ձեր տունը կմնա խելացի, նույնիսկ առանց ինտերնետի։
Միացված բոլոր ենթահամակարգերը (լույս, ջեռուցում, պաշտպանություն, ձայն, վարագույրներ և այլն) կառավարելի են մեկ ինտուիտիվ միջավայրից։ Չկան առանձին հավելվածներ յուրաքանչյուր սարքի համար։
Համակարգը աջակցում է KNX, DALI, Modbus, MQTT, Tree, Air, 1-Wire և այլ պրոտոկոլներ, ինչը թույլ է տալիս ինտեգրել հազարավոր սարքեր ու համակարգեր՝ առանց սահմանափակումների։
Համակարգը թույլ է տալիս, որ շատ բաներ ծրագրավորվեն տեղում կամ նույնիսկ հեռակա կարգավորումներով՝ առանց կախվածության միայն մեկ մատակարարից։ Դուք լիովին տիրապետում եք ձեր համակարգին։
Tree-ը՝ մալուխային լուծում է նոր շինությունների կամ խորը վերանորոգման դեպքում, Air-ը՝ անլար տեխնոլոգիա՝ պատրաստ ինտերիերներում տեղադրման համար՝ առանց խախտելու գոյություն ունեցող տարածքը։