ProSystems.am

Security Systems

Անվտանգության համակարգեր

Անվտանգության Լուծումներ — Տեսահսկում, Ահազանգում, Հակահրդեհային համակարգեր

Pro Systems–ում մենք ստեղծում ենք անվտանգ միջավայրեր՝ հիմնվելով խորքային ուսումնասիրությունների, ճշգրիտ հաշվարկների և երկարամյա փորձի վրա։ Մեր աշխատանքում ամեն մանրուքը կարևոր է՝ սկսած տարածքի վերլուծությունից մինչև սարքավորումների ճիշտ ընտրություն և տեխնիկապես ճիշտ տեղադրում։ Արդյունքում հաճախորդը ստանում է համակարգ, որն աշխատում է ոչ միայն այսօր, այլ՝ երկար տարիներ։

Անվտանգության Համակարգեր

Ճիշտ նախագծված անվտանգությունը սկսվում է տարածքի ռիսկերի իրական գնահատումից։ Մենք չենք սահմանափակվում միայն “շարժման սենսոր տեղադրելով”։ Սկզբում հասկանում ենք՝ որտեղից կարող է իրական վտանգ առաջանալ, ինչ ուղիներով կարող է ներխուժել անծանոթը, որ հատվածներն են առավել խոցելի և որտեղ է անհրաժեշտ լրացուցիչ վերահսկում։ Այս գնահատումը թույլ է տալիս ընտրել այնպիսի սենսորներ, որոնք ճիշտ կարձագանքեն իրական վտանգին, բայց չեն անհանգստացնի անիմաստ ահազանգերով։ Մեր նպատակն է ստեղծել համակարգ, որը հստակ տարբերում է մարդու շարժումը կենդանու շարժումից, քամու կամ ստվերի տատանումից։ Այդ պատճառով մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում սենսորների տեսակի, զգայունության և տեղադրման դիրքի վրա։ Արդյունքում համակարգը արձագանքում է միայն իրական վտանգին՝ ապահովելով վստահելի պաշտպանություն, առանց ավելորդ ու նյարդայնացնող ահազանգերի։ Տեղադրումն իրականացվում է կոկիկ և տեխնիկապես ճիշտ՝ այնպես, որ համակարգը լինի աննկատ, բայց արդյունավետ։ Եզրափակիչ փուլում տրամադրվում է հարմարավետ կառավարում հեռախոսով, ինտերնետով կամ GSM կապով, իսկ անհրաժեշտության դեպքում համակարգը կարող է աշխատել տեսահսկման հետ համատեղ՝ ապահովելով տեսանյութով հաստատված ազդանշաններ։

Հակահրդեհային համակարգեր

Հրդեհային անվտանգությունը այն ոլորտն է, որտեղ սխալը ճակատագրական կարող է լինել։ Այստեղ կարևոր է ոչ միայն ճիշտ սարքավորումը, այլ առաջին վայրկյանում վտանգը ճանաչելու կարողությունը։ Այս համակարգերի նախագծումը սկսում ենք տարածքի մանրակրկիտ ուսումնասիրությունից։ Նայում ենք, թե որտեղ է օդի հիմնական շրջանառությունը, որտեղ են հնարավոր ջերմության աղբյուրները, ինչ հատվածներում կարող է առաջանալ ծուխ կամ բարձր ջերմաստիճան։ Այս տեղեկատվության հիման վրա ընտրում ենք այն սենսորները, որոնք առավել հարմար են տվյալ տարածքի համար՝ լինի դա խոհանոց, սերվերային, պահեստ կամ բնակելի սենյակ։ Ծխի, ջերմության և CO սենսորների նաև իրենց տեղադրման բարձրությունն է կարևոր։ Ձեռք բերված տվյալներով որոշում ենք՝ որտեղ դրանք կաշխատեն առավել արդյունավետ, և ինչպես կարելի է ապահովել վաղ և ճշգրիտ հայտնաբերում։ Ահազանգման մեխանիզմները նույնպես ընտրվում են ըստ տարածքի պահանջների՝ ներքին կամ արտաքին sireններ, հեռահար ծանուցումներ, կամ նույնիսկ խելացի ավտոմատացման համակցում՝ օրինակ օդափոխության անջատում, դռների բացում կամ լուսավորման ակտիվացում։ Տեղադրումը կատարվում է տեխնիկապես մաքուր և անվտանգ ձևով՝ ապահովելով, որ համակարգը լիարժեք աշխատի տարիներ շարունակ առանց հավելյալ միջամտության։

Հետադարձ կապ

Ունեք հարցեր